00:00:00

Հավաքագրված կամավորները կընդգրկվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում

13:00, 25 մարտ 2020

Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հավաքագրում է կամավորների: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արցախի բոլոր շրջկենտրոններից և մայրաքաղաք Ստեփանակերտից առայժմ գրանցվել են շուրջ 45 կամավորներ, սակայն, ըստ անհրաժեշտության, այդ թիվը կրկնապատկվելու է: «Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարությամբ՝ առայժմ միայն կամավորների հավաքագրում է իրականացվում: Միայնակ, ծեր և հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանք կներգրավվեն աշխատանքներում: Բացի դրանից, հնարավոր է նաև նրանց ընդգրկենք այլ գործողություններում՝ ըստ անհրաժեշտության»,- նշել է Գ. Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր