00:00:00

Պարետի նոր որոշումը. Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները

11:00, 25 մարտ 2020

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ թույլատրվում է նաև թերթերի տպագրությունն ու հրատարակությունը։ Ներկայացնում ենք պարետի նոր որոշումը․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝ 57) «17.11» – Թաղանթանյութի արտադրություն 58) «17.12» – Թղթի և ստվարաթղթի արտադրություն 59) «17.21» – Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն 60) «17.23» – Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն 61) «17.29» – Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն 62) «18.12» – Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով 63) «22.22.0» – Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն 64) «23.13.0» – Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն 65) «18.11» – Թերթերի տպագրություն 66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն 67) «20.14.9» – Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում 68) «23.52» – Կրի, գիպսի և գաջի արտադրություն 69) «24.42» – Ալյումինի արտադրություն 70) «47.62» – Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 71) «47.9» – Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս 72) «58.13» – Թերթերի հրատարակություն 73) «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով 74) «94.91.2» – Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 2. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «30) «47.11» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում» 3. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի ՝ ա. «49.31.4» – Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ. բ. «49.39.5» – Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ. գ. «49.39.6» – Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր