00:00:00

Փաստաբանների պալատի նախագահը պարետին խնդրել է վերացնել պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները

23:16, 24 մարտ 2020

Փաստաբանների պալատի նախագահը պարետին խնդրել է վերացնել պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները: Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի կայքէջից: Փաստաբանների պալատի նախագահի գրության մեջ, մասնավորապես, ասվում է. Բացառությունների մեջ չեն ներառվել փաստաբանական գործունեության եւ իրավաբանական ծառայությունների տեսակները (69.10.0): Բացառությունների մեջ ներառված չէ նաեւ Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը: Փաստաբանների պալատի նախագահը՝ դիմելով պարետին, մտահոգություն է հայտնել փաստաբանների եւ փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ: Մեջբերելով Սահմանադրության 64-րդ եւ 76-րդ հոդվածների դրույթները Փաստաբանների պալատը պարետի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ՝ - անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը չի թույլատրվում սահմանափակել նույնիսկ արտակարգ դրության ժամանակ. - փաստաբանի իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ իրավունքների սահմանափակումները կարող են սահմանվել միայն ՕՐԵՆՔՈՎ եւ ոչ թե կառավարության կամ պարետի որոշումներով: Ակնհայտ է, որ նույնիսկ արտակարգ դրության օրերին անձինք կարիք են ունենալու իրավաբանական օգնություն ստանալու, քանի որ՝ - Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են քրեական հետապնդման ենթարկվել քաղաքացիները, այդ թվում՝ կատարվելու են քննչական անհետաձգելի գործողություններ, - ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների խախտումների հարցերով ընթանալու են անհետաձգելի դատավարություններ (օրինակ՝ մեղադրյալի կալանավորման հարցով դատական նիստ), - հնարավոր են մարդկանց իրավունքների եւ ազատությունների խախտումներ (ապօրինի ազատությունից զրկում, ապօրինի տուգանքներ եւ այլն): Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է վերացնել փաստաբանների եւ Փաստաբանների պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները: Հ.Գ. Գրությունը որեւէ կերպ չի արժեզրկում Փաստաբանների պալատի դիրքորոշումը եւ հավանությունը՝ Կառավարության՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության իրականացման հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր