00:00:00

Բուժված 14 քաղաքացի ունենք․ նախարար

21:32, 24 մարտ 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջին թարմացումները՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված։ «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21։00, 24․03․2020թ․ Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․  Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
 Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր