00:00:00

Գործարկվել է Covid19.gov.am միասնական տեղեկատվական հարթակը

21:28, 24 մարտ 2020

ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: «Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնվիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Սուրեն Քրմոյանը: Քրմոյանը հավելեց, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին և առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 էԱռաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա ապաքինվել է և դուրս է գրվելԸնդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 4 քաղաքացի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր