00:00:00

Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս թողնել ծխելը հենց հիմա

21:21, 24 մարտ 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսից պաշտպանվելու համար հորդորում է թողնել ծխելը:Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն «ծխելու դեմ» պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող... Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։ Թողե՛ք ծխելը հենց հիմա»,- գրել է Թորոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր