00:00:00

ՏՄՊՊՀ-ի հետ թղթակցությունը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով

20:17, 24 մարտ 2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պարետի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրայինծառայության իրականացման նկատմամբ կիրառվողսահմանափակումների վերաբերյալ» 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշումը`քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները, Հանձաժողովի հետ թղթակցությունը կարող են իրականացնել միայն էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով դիմում կամ գրություն կարող եք ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)` լրացնելով պարտադիր դաշտերը: Դիմումը կամ այլ  գրությունը պետք է լինի ստորագրված (էլեկտրոնային ստորագրությամբ կամ դրա բացակայության դեպքում հասարակ ստորագրության սքանավորման տարբերակով) և համապատասխանի օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջներին: Գրությունների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդհանուր բաժին 010-54-19-00(355) հեռախոսահամարով: ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր