00:00:00

Ջալալ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

20:08, 24 մարտ 2020

Մարտի 24-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման մեկնարկին,  որին ներկա  է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ իրադրությունը, անդրադարձ է կատարվել հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր