Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ): Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ ենթաբաժնում` «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվություն» վերնագրով (https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsInfTINProvided):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային եղանակով: «Մասնավորապես՝ կատարված գործարքների մասով ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը, հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար կարող եք զանգահարել (028)541-969, (028)459-790, (023)539-401, (028)139-706, (023)249-474, (026)451-551 հեռախոսահամարներով: Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը (2019թ.-ի համար` մինչև 20.04.2020թ.-ը) անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490, փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով ՀՎՀՀ-ն:
- Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերի հաջորդականությունը նկարագրված է www.ekeng.am կայքում), ապա կարող են մուտք գործել https://file-online.taxservice.am («Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ») և գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում` սեղմելով «Ներկայացնել հայտ» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային հասցեն, այնուհետև` հաստատել, որից հետո, նշված էլեկտրոնային փոստային հասցեին հաղորդագրություն ստանալով և ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց հետո` գրանցել առցանց լիազոր: Առցանց լիազոր գրանցելուց հետո անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձև N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164):
- Այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող են հարկային մարմնի սահմանված ձևի լիազորագրով լիազորել նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող այլ անձի՝ գրանցվելու որպես առցանց լիազոր։ Այդ նպատակով լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է` ըստ բնակության վայրի) պետք է ներկայացնի.
| Հարկ վճարողների սպասարկման վարչություն | Շրջան | Էլ.հասցե |
| Սպասարկման թիվ 1 բաժին | Արաբկիր | [email protected] |
| Սպասարկման թիվ 2 բաժին | Էրեբունի | [email protected] |
| Սպասարկման թիվ 3 բաժին | Կենտրոն | [email protected] |
| Սպասարկման թիվ 4 բաժին | Մաշտոց | [email protected] |
| Սպասարկման թիվ 5 բաժին | Նոր Նորք | [email protected] |
| Սպասարկման թիվ 6 բաժին | Շենգավիթ | [email protected] |
| Սպասարկման թիվ 7 բաժին | Աշտարակ | [email protected] |
| Սպասարկման թիվ 8 բաժին | Արմավիր | [email protected] |
| Սպասարկման թիվ 9 բաժին | Արտաշատ | [email protected] |
| Սպասարկման թիվ 10 բաժին | Գավառ | [email protected] |
| Սպասարկման թիվ 11 բաժին | Գյումրի | [email protected] |
| Սպասարկման թիվ 12 բաժին | Եղեգնաձոր | [email protected] |
| Սպասարկման թիվ 13 բաժին | Իջևան | [email protected] |
| Սպասարկման թիվ 14 բաժին | Կապան | [email protected] |
| Սպասարկման թիվ 15 բաժին | Կոտայք | [email protected] |
| Սպասարկման թիվ 16 բաժին | Վանաձոր | [email protected] |
| Սպասարկման թիվ 17 բաժին | Սևան | [email protected] |
| Սպասարկման թիվ 18 բաժին | Գորիս | [email protected] |
| Սպասարկման թիվ 19 բաժին | Հրազդան | [email protected] |