00:00:00

4 ապաքինված և 37 մեկուսացված քաղաքացի տուն կգնան․ օրվա լավ լուրը

19:25, 24 մարտ 2020

Կորոնավիրուսի վարակը Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն նոր թափ է հավաքում: Այս մասին,  իր ուղերձում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշեց․ Համաշխարհային եւ հայաստանյան փորձը սակայն ցույց տվեց, որ կորոնավիրուսով հիվանդը կարող է չունենալ ոչ մի ախտանշան: Այսինքն մարդը կարող է վարակված լինել, բայց չհազալ, ջերմություն չունենալ: Նման դեպքերում մարդը չի էլ կռահի, որ վարակակիր է եւ կբուժվի առանց որեւ միջամտության: Հետեւաբար, հիվանդությունը որեւէ վտանգ չի ներկայացնի նրա համար: Խնդիրն այն է, որ այդ ընթացքում նա կարող է վարակել բազմաթիվ ընկերների, հարազատների: Նրանցից շատերի համար նույնպես հիվանդությունը մեծ վտանգ չի ներկայացնի: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երիտասարդների, երեխաների համար եւ հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիք ունեցող անձինք, ինչպես նաեւ խրոնիկ հիվանդություն ունեցողները: Հետեւաբար, մեր հիմնական խնդիրը վատառողջ հայրենակիցների, մեր ծնողներին, տատիկ-պապիկներին պաշտպանելն է: Իհարկե, վարակվելու փաստն ինքնին դատավճիռ չէ, աշխարհում ավելի քան հարյուր հազար մարդ բուժվել է կորոնավիրուսից, այդ թվում 70-անց մարդիկ: Արձանագրվել է նույնիսկ 105-ամյա պացիենտի բուժմանդ եպք: Հենց սրան են ուղղված եղել մեր բոլոր գործողությունները: Մենք բոլոր դպրոցներում եւ ուսհաստատություններում ուսուցման պրոցեսը դադարեցրել ենք ոչ միայն երեխաներին վարակից պաշտպանելու, այլեւ նրանց միջոցով վարակի տարածումը թույլ չտալու համար: Այս նպատակն ունեն նաեւ հետագայում կիրառված ավելի խիստ սահմանափակումները: Մեր խնդիրը ոչ միայն վարակի հետագա տարածումը թույլ չտալն է, այլեւ առավել խոցելի խմբերին պաշտպանելը եւ առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխելը»: Փաշինյանը եզրափակելով հայտնեց, որ չորս քաղաքացի ապաքինվել է, իսկ նախկինում մեկուսացված 37 քաղաքացի տուն է գնացել։ Վարչապետը առողջություն մաղթեց բոլոր վարակվածներին, վստահեցնելով, որ մենք կհաղթենք այս չարիքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր