00:00:00

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասավ 249-ի. 4-ի վիճակը ծանր է, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր

19:08, 24 մարտ 2020

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ժամը 18:30-ի դրությամբ 249-ն է։ Այս մասին րոպեներ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ պացիենտների մեծ մասը գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Չորսի վիճակը ծանր է, իսկ մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Կորոնավիրուսի դեպքեր կան Երեւանում և յոթ մարզերում։ 868 մեկուսցված քաղաքացի կա։ Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի 11 հոգի կա, 70-ից բարձր տարիքի 5 հոգի: Տարիքային ավագ խմբի հիվանդներից միայն մեկն է թոքաբորբով ծանր, մնացածի վիճակը` բավարար: «Ընդհանուր առմամբ թոքաբորբով 30 հիվանդ ունենք: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, տարիքը` 77»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։ «Հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները: Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր