00:00:00

Դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան երեխան հիվանդանոցից չի ուզում գնալ․ պատգամավոր

14:56, 24 մարտ 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։ «Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է: Հիվանդանոցից չի ուզում գնալ: Կապը կշարունակենք պահպանել»,-գրել է պատգամավորը: Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր