00:00:00

Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ չեզոք գոտում զինծառայողի թողնելու վերաբերյալ

13:11, 24 մարտ 2020

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի եւ չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից եւ չգնալ հետագա լարման»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր