00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն. 3 ընտանեկան բռնություն, 2 թմրամիջոցի մաքսանենգություն, 2 շորթում

12:09, 24 մարտ 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր