00:00:00

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

10:09, 24 մարտ 2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10։00-16։00 Լեոյի փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նազարբեկյան փ. 18 շենք, 11։00-17։00 Օրբելի փ. 63/1, 65 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 2-րդ փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 6 եւ 9 փողոցների սեփական տները, Ծարավ Աղբյուրի փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տունը, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի եւ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքը, Գեղարքունիքի մարզում՝ 10:30-16:00 Սեւան քաղաքի Կոնդի առանձնատների տնտեսությունը, “Հարսնաքար” հյուրանոցային համալիրը, “Սեւան ԷՑՇ” ՍՊ ընկերությունը, “Բուժգույք” ՊՈԱԿ-ը, “Ձուկ” գործարանը, Ձկնապաշտպան տնտեսությունը, ափամերձ “Մայամի”, “Մուլտի Գրուպ”, “Բեղլու”, “Ռ.Հայրապետյան” հանգստի գոտիները եւ հարակից ոչ արտադրական տարածքները, Լոռու մարզում՝ 10:00-12:00 Արջուտ գյուղը եւ Արջուտ կայարանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր