00:00:00

«Իրատես». ԱԳՆ-ում Աշոտյանի առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սակայն հետո դեմն առել են

13:18, 24 մարտ 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «թե Արմեն Աշոտյանի բավականին ռացիոնալ առաջարկը, այն է՝ Հայաստանը հանդես գա պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի նախաձեռնությամբ, այդ թվում եւ օգտվի Չինաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարի փորձից, նաեւ հաշվի առնելով համերաշխության մթնոլորտը՝ իրենք պատրաստ են այդ հարցում իրենց ողջ ջանքը ներդնելու, հանդիպել է իշխանությունների «անհասկացողության պատին»։ Հիշենք. նախկին իշխող կուսակցությունը, ի տարբերություն այսօրվա գլոբալիստ թավիշների, բավականին լուրջ կապեր ունի չինական կոմունիստական կուսակցության, իշխանության լուրջ օղակների հետ: Մեր ԱԳՆ-ում այդ առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սկսել են աշխատել այդ ուղղությամբ, սակայն կառավարությունն իմանալով այդ մասին` դեմն առել է, ասել` չենք անելու, էդ էր պակաս Աշոտյանի առաջարկը կյանքի կոչենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր