00:00:00

Վաղը մեծ թվով դուրսգրումներ կունենանք․ Արսեն Թորոսյան

00:53, 24 մարտ 2020

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերից հայտնել է , որ վաղը մեծ թվով առողջացման դեպքեր կլինեն։ Նախարարը նաև նշել է, որ  վերակենդանցման բաժանմունքում են գտնվում 6 քաղաքացի։ Թորոսյանը հայտարարեց, որ ներկայում «մենք ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա կիրառվում են հիվանդության բուժման համար»։ «Բայց քանի որ ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինենք՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում, որոնք կիրառվում են»,- նշեց նախարարը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաստատված դեպքերի թիվն ավելացել է եւս 41-ով։ Այս պահին կա ընդհանուր հաստատված 235 դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր