00:00:00

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք

00:20, 24 մարտ 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվն է 235: Վարչապետի խոսքով՝ ընդլայնվել է նաև դեպքերի աշխարհագրությունը: Կորոնավիրուսով վարակված անձինք են հայտնաբերվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Կոտայքի մարզում գործող արտադրական ձեռնարկություններում: Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել Հայաստանում խստացնել կարանտինային միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսուհետ արգելվելու է բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների գործունեությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր