Հուսալ, թե տնտեսական աճը կհաջողվի արագ վերականգնել Covid-19-ի համավարակից հետո, իմաստ չունի, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ղեկավար Անխել Գուրիան։ Նրա կանխատեսումներով՝ դրա համար մի քանի տարի կպահանջվի։
Նրա խոսքերով՝ Covid-19-ից վնասները արդեն գերազանցել են 2008թ․ գլոբալ ֆինանսական ճգնաժամի եւ 2001թ․ սեպտեմբերի 11-ի հասցրած վնասներին։
«Մենք չգիտենք, թե որքան գումար կպահանջվի գործազրկության դեմ պայքարի համար, քանի որ մեզ հայտնի չէ, թե քանի մարդ կկորցնի աշխատանքը։ Եւ մենք չգիտենք, ինչքան գումար կպահանջվի հարյուրհազարավոր միջին եւ մանր ձեռնարկությունների վերականգնման համար»,- կարծում է Գուրիան։
Երկուշաբթի համաշխարհային շուկաները սակարկումները կտրուկ անկումից են սկսել՝ լոնդոնյան FTSE ինդեքսը 100 է, փարիզյան Cac-ը՝ 40, ֆրանկֆուրտյան Dax index and France's-ը միանգամմից ընկել են ավելի քան 4 տոկոսով։ Նավթի գինը կրկին հասել է 26-ի՝ բարելի համար։
Մտածել, թե առանձին երկրների տնտեսությունները արագ կվերադառնան «մինչկորոնավիրուսային» ցուցանիշներին, նշանակում է կեղծ հույսերի տրվել, ասել է Գուրիան։
Կազմակերպությունը արդեն կոչ է արել կառավարություններին ժամանակավորապես անտեսել բյուջետային տնտեսության կանոնները, որպեսզի հնարավոր լինի գումաներ տրամադրել Covid-19-ի արագ թեսթավորման կազմակերպմանը եւ հիվանդության բուժմանը։ ՏՀԶԿ-ի մեջ մտնում են աշխարհի 36 պետություններ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 80 տոկոսը։
Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային ՀՆԱ-ի աճի կրկնակի կրճատման ՏՀԶԿ կանխատեսումը, որը հրապարակվել էր մարտի սկզբին, արդեն չափազանց լավատեսական է թվում։
Գուրիան կանխատեսում է, որ առաջիկա ամիսներին աշխարհի որոշ խոշորագույն տնտեսություններ հետընթաց կապրեն։ Տեխնիկապես հետընթաց է գրանցվում, եթե երկու եռամսյակ անընդմեջ երկրում տնտեսությունն ընկնում է։
Շատ երկրների իշխանություններ արդեն հայտարարել են աշխատավորներին եւ գործարարներին կորոնավիրուսի համավարակի ժամանակ աջակցելու աննախադեպ միջոցառումներ ձեռնարկելու մասին։