ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը խորհրդարանում, որոշ շրջանակների կողմից հերթական անգամ խեղաթյուրվել է, այդ կերպ փորձ անելով հասարակությանը շեղել բուն իրականությունից։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողներից մեկի հարցին, թե ինքն անձամբ ի՞նչ է արել, արդյոք իր աշխատողներն այսօր աշխատում են, Ծառուկյանն ասել է, որ իրենք լիարժեք ենթարկվում են արտակարգ դրության կանոններին։ Հարցին, թե արդյոք շարունակում է վճարել իր աշխատողներին, Ծառուկյանն ասել է․ «Բայց ես խի՞ պիտի վճարեմ, ուզում եմ հասկանամ։ Ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր։ Այսօր պետությունը, ոնց որ ընտանիքի հայրը, իր ամբողջ ժողովրդին պարտավոր է ով չի աշխատում, գումարներ տրամադրի»։ Սա Գագիկ Ծառուկյանի ուղիղ խոսքն էր, որը խեղաթյուրված է ներկայացվում։ Իրականում ԲՀԿ առաջնորդը շատ պարզ ասել է, որ պետությունն է պարտավոր հոգ տանել իր քաղաքացու համար, և հետո կառավարմային հավատարմագրման է հանձնվել, ինչի մասին հստակ ասաց Ծառուկյանը։ Հետեւաբար որեւէ սխալ հայտարարություն չի արվել ԲՀԿ առաջնորդի կողմից։
Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում։
Ովքե՞ր են փորձում հստակ հայտարարությունը հանրությանը այլ կերպ ներկայացնել, եւ այս օրերին խուճապ տարածել։ Իրականում շրջանակը հայտնի է բոլորին։ Հասարակությունը վաղուց տեղյակ է Գագիկ Ծառուկյանի բարեգործություններին եւ իրակացրած ծրագրերին։ Ի դեպ շատերի աչքից չգիտես ինչու վրիպեց այն փաստը, որ հերթական անգամ Գագիկ Ծառուկյանը կանգնած է ժողովրդի եւ այս դեպքում բժիշկների կողքին։
ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը «Նորք» ինֆեկցիոնին 35 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
«Քանի որ հիվանդների 90 տոկոսը «Նորք» ինֆեկցիոնում է, Նորքին 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, 10 մլն էլ՝ որպես պարգևատրում այդ հիվանադանոցի բուժաշխատողների համար, որ առավոտից երեկո աշխատում են», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Ծառուկյանը։
Նա նաեւ հայտնել է, որ Գյումրիի հիվանդանոցին ևս գումար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Մասնավորապես, Գյումրիին Ծառուկյանը փոխանցել է 10 մլն դրամ հիվանդների համար և 5 մլն դրամ՝ բուժաշխատողների համար։
Թերեւս այս հանգամանքը դուրս է մնացել այդ նույն շրջանակի ուշադրությունից, իսկ պատճառների մասին կլռենք։ Այն վաղուց հայտնի է։