00:00:00

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ

16:51, 23 մարտ 2020

Արմենիա ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր