00:00:00

Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել

12:32, 23 մարտ 2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստան տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել: Մասնավորապես, պարետ Տիգրան Ավինյանի մարտի 22-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Պարետի 2020թ. մարտի 20-ի n7 որոշման մեջ: 1. Որոշման 1-ին կետում «առկայության» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ պաշտոնական այցերի» բառերը. 2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաեւ՝ ա. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար, բ. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:»: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր