00:00:00

ՀՀ մի շարք ավտոճանապարհներ և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

21:48, 04 փետրվար 2020

ՀՀ տարածքում, փետրվարի 4-ի ժամը 21:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ (բուք է), Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևան-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում, Կոտայքի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Մարալիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է: Երևան-Սևան (բուք է) ավտոճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր