00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

20:21, 04 փետրվար 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է մի շարք օրենքներ: ՀՀ նախագահն ստորագրել է՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային խոսակցությունների վերահսկման, օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն այսուհետ ապահովելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումները: Նշված միջոցառումներն իրականացվելու են օպերատիվ կամ քննչական մարմինների միջնորդությամբ՝ դատարանից թույլտվություն ստանալուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր