00:00:00

Վարչապետի որդին շարքային զինծառայող է. նա չունի ո՛չ ծառայողական ավտոմեքենա, և ո՛չ էլ թիկնապահներ

19:04, 04 փետրվար 2020

«Politik.am» կայքը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որը այժմ իր պարտադիր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի Հանրապետությունում, հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Հիմնվելով «սեփական աղբյուրներին»՝ կայքը գրում է, թե վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով, և որ վերջինիս անվտանգությունը ապահովում է Պետական պահպանության ծառայությունը։ ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տեղեկատվության ստուգման կնետրոնին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ծառայում է հայկական բանակում նույն պայմաններում՝ ինչ մյուս ժամկետային զինծառայողները: Պետական պահպանության ծառայության որևէ ավտոմեքենա չի սպասարկում Աշոտ Փաշինյանին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր