00:00:00

ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը խնդրեց հետաձգել

16:58, 04 փետրվար 2020

ԱԺ խորհրդի նիստը չկայացավ, նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա վաղը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից միջնորդություն է եղել նիստը հետաձգել եւ հարցը քննարկել վաղը. «Բոլորս համաձայն էինք, կոնսենսուս կար, դրա համար նիստը հետաձգվեց»: Իմ քայլը պատճառ չի ներկայացրել, ուղղակի նախագծի հեղինակը խնդրել է հետաձգել նիստը: Եթե վաղը նիստը տեղի ունենա, փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա: Ինչ վերաբերում է քննարկվելիք նախագծի բովանդակությանը, Մարուքյանը հայտնեց, որ բազմաթիվ մտահոգություններ ունեն իրավունքի գերակայության սկզբունքները պահպանելու հետ. «Նախագիծն իր մեջ առերեւույթ հակասահմանադրական նորմեր է պարունակում: Արդեն եղածն ուսումնասիրելով՝ դեմ ենք: Սակայն պատրաստ ենք լսել հեղինակի հիմնավորումները»: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ տեխնիկական շտկման խնդիր կար: Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ բովանդակության հետ խնդիրներ կան, Սիմոնյանը նշեց, թե չի կարծում: ԱԺ փոխխոսնակը չի բացառում, որ քննարկումների փուլում ընդդիմադիրները կարող են միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ այն եւս մեկ շանս է կորդինանտների շտկման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր