00:00:00

Ողբերգական դեպք Երեւանում. հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

12:22, 04 փետրվար 2020 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կամո Շառոյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր