00:00:00

«168 ժամ». Միշուստինը Փաշինյանին ակնարկել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու մասին

13:45, 04 փետրվար 2020 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո: Մ. Միշուստինն այդ հանդիպման ընթացքում հիշել էր Հայաստան կատարած  իր վերջին այցը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ի շրջանակներում: Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը 2010 թվականից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը նա զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը: 168.am-ի տեղեկություններով՝ Միխայիլ Միշուստինը բավական մոտ հարաբերություններ է ունեցել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Միշուստինը թե՛ WCIT-ի շրջանակներում ՀՀ այցելության ընթացքում, թե՛ Ալմաթիում հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու  հնարավորության մասին, քանի որ վերջինս բժշկական մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի եւ  կալանավորումից առաջ գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական բուժման նպատակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր