00:00:00

«Իրատես». Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա

09:12, 04 փետրվար 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը: Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որեւէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը, ֆավորտների ակտիվացմանը, անհնազանդների սանձմանը, նոր խաղացողների առաջքաշմանը: Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը վաղն արդեն կբեմի որպես քաղաքական գործիչ: Ի դեպ. Նիկոլի հետ սելֆի արած նորանշանակ վարչապետ Միշուստինը, բավական լավ հարաբերություններ ունի ռուսաստանյան հայերի հետ, եւ Ռուսաստանում, փաստացի, արծիվների ու բազեների կողքին` հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր