00:00:00

«Փաստ». ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանին հորդորե՞լ են դիմում գրել

13:09, 04 փետրվար 2020 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետեւողականորեն շարունակվում են: «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու եւ «բացատրական զրույցներ» ունենալու համար: Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջեւ: Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել եւ օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, եւ հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից եւ զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին: Վերջինս միայն ասաց. «Նման որեւէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր