00:00:00

«Ժառանգություն» կուսակցությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

19:45, 03 փետրվար 2020

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսի հետ, հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր հարցերի լայն շրջանակ: Բարձր գնահատվեցին Հայաստան-ԱՄՆ փոխգործակցության խորացող մակարդակը, Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի անցկացումը, Արցախյան հիմնահարցի խաղաղ և իրավական հանգուցալուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ ներդրումը: Ընդգծվեց տարածաշրջանային խնդիրներում երկու պետությունների համագործակցված հավասարակշիռ քայլերի հետագա կարևորությունը՝ հանուն ժողովրդավարության և փոխըմբռնման հաստատման ու ամրապնդման:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր