00:00:00

Վարորդը ВАЗ-21124-ով բախվել է КАМАЗ-ին ու վրաերթի ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի, որոնք շպրտվել են հանդիպակաց գոտի. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

09:45, 11 հունվար 2020 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությունյանն իր վարած ВАЗ-21124 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղահրամանյանի կողմից շահագործվող КАМАЗ 432535 մակնիշի ավտոմեքենային: Վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին և Երևանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, և սահմանազատել տարածքը: ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կայքի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում որպես մաքրուհիներ, իսկ վարորդ Հ. Հարությունյանը աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր