00:00:00

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

23:53, 10 հունվար 2020

Հայաստանում, հունվարի 10-ի ժամը 19:40-ի դրությամբ,  կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր