00:00:00

Ռուս զբոսաշրջիկները հունվարին արտասահմանյան ուղղություններում նաեւ Երեւանն են նախընտրել

23:29, 10 հունվար 2020

Ըստ Biletix- ի, հունվարին առաջարկվող զբոսաշրջային ուղղություններից ռուս զբոսաշրջիկներն  առավել նախընտրել են Սոչին և Ղրիմը: Ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վերաբերյալ 2020 թվականի հունվար ամսվա վիճակագրությունը և պարզել, որ քաղաքացիների 58 տոկոսը նախատեսում է ուղևորության մեկնել Ռուսաստանի տարբեր վայրեր, իսկ 42 տոկոսը՝ արտասահման: Այս մասին գրում է РИА Новости-ն: Սոչիից և Ղրիմից բացի, Минеральные Воды-ն, Սանկտ Պետերբուրգը և Կրասնոդարը հինգ հանրաճանաչ երթուղիների շարքում են: Արտասահմանյան ամենատարածված ուղղություններն են Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Փուքեթը և Բիշքեկը: Անցած տարվա համեմատությամբ, 2020 թվականի հունվարին ռուս ուղևորների թռիչքների միջին արժեքը թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղեւորությունների համար, նվազել է: Ռուսաստանում ավիատոմսերի միջին արժեքը  նվազել է յոթ տոկոսով ՝ 7835-ից դառնալով 7290 ռուբլի, արտերկրում ՝1,5 տոկոսով, 23 912-ից 23 636 ռուբլի է դարձել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր