00:00:00

ՀՆԱ–ի վերաբերյալ վարչապետի գնահատականները շատ ռիսկային էին. Միքայել Մելքումյան

19:57, 10 հունվար 2020

ՀՆԱ–ի վերաբերյալ վարչապետի գնահատականները շատ ռիսկային էին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Ինչպես և կանխատեսում էի երկու օր առաջ, Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուռնավան հայաստանյան կողմին մեղադրանքներ ներկայացրեց ՀՆԱ-ի հաշվարկի տարրական մեթոդոլոգիական հարցերին չտիրապետելու կապակցությամբ: Մասամբ վիճարկելով վրացի պաշտոնյայի մեկնաբանությունները, այնուամենայնիվ, ցավում եմ, որ հայաստանյան պաշտոնական կողմը շտապողականություն է դրսևորել ինչպես մասնագիտական տնտեսագիտական գնահատականների, այնպես էլ տարածաշրջանային օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունների գնահատման մասով: Ինչպես և նշել էի, վարչապետի գնահատականները շատ ռիսկային էին, որի հետ կապված ճիշտ կլիներ վերջնական եզրահանգման գալ ս.թ. ապրիլ ամսին, երբ Հայաստանի և Վրաստանի վիճակագրական ծառայությունները պաշտոնապես կհրապարակեին տեղեկատվություն համապատասխան ցուցանիշների վերաբերյալ: Սակայն ինձ էլ ավելի է մտահոգում հետևյալը. ինչպե՞ս են կառավարության ամենաբարձր հարթակներում ձևավորվում տնտեսագիտական կարծիքները՝ մասնագիտակա՞ն, թե՞ միայն քաղաքական հենքի վրա: Եվ վերջապես ինչու՞ այս հարցերի հետ կապված պաշտոնապես հանդես չեն գալիս ՀՀ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր