00:00:00

Վանաձորի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել, բնակիչները էվակուացվել են, տուժածներ չկան. քաղաքապետ

20:20, 10 հունվար 2020 Պատահարներ

Վանաձոր քաղաքի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Նախնական տվյալներով՝ հրդեհը չի տարածվել, ավելի շատ ծուխ է: ԱԻՆ-ն ու մեր աշխատակիցներն այնտեղ են: Տուժածներ, վնասվածք ստացողներ էլ չկան նախնական տվյալներով: Բոլոր բնակիչներն էվակուացվել են: Միայն 5-6 ընտանիքի բնակեցնելու խնդիր կա, բոլորին կտեղավորենք մինչև հետևանքները վերացվեն»,-ասաց նա: Ասլանյանի խոսքով՝ հրդեհի հավանական պատճառը էլեկտրականությունն է. «Ամենայն հավանականությամբ կարճ միացման հետևանք է»,- ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր