00:00:00

«Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты». Նաիրա Զոհրաբյան

18:07, 10 հունվար 2020

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից: Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ: Քանի որ թեման, պարզվեց, հումոր չի և ըստ այդմ`խիստ ակտուալ է, խորհուրդ եմ տալիս սատանա փնտրող կառույցներին, թեմային խորքային տիրապետելու և սատանաներին ու վհուկներին ճիշտ ու թիրախավորված բացահայտելու համար, ուսումնասիրել կաթոլիկ ինկվիզիտոր Հենրիխ Քրամերի` «Վհուկների մուրճը» աշխատությունը, գրված լատիներենով` 1486 թվականին: Գիրքը այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել և հրաշալի ուսումնական ձեռնարկ է սատանաների և վհուկների որսի համար: Եվ ինչպես ասվում է «Մաուգլիում»` Славной вам охоты»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր