00:00:00

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանում հրդեհ է բռնկվել

17:44, 10 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 10-ին, ժամը 11:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող շինությունում այրվում է կուտակած ստվարաթուղթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:28-ին: Պարզվել է, որ շենքին կից գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանում (մոտ 20 քմ) այրվել են կուտակած ստվարաթուղթ (մոտ 6 խմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ) և ներսում գտնվող գազի բալոնից (20 կգ) արտահոսած գազը: Փրկարարները գազի բալոնը դուրս են բերել պոմպակայանից և փակել փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր