00:00:00

«Լիդիան» ընկերությունը կհեռացվի Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից

10:31, 10 հունվար 2020

Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատը։ Մինչ այդ ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես դադարեցված է: «Սա շատ կարևոր արդյունք է, որին հասել ենք բոլորիս միասնական ջանքերով: Հատկապես կարևոր դեր ունի արդեն 1,5 տարի Ամուլսար լեռան գագաթը տանող ճանապարհների շրջափակումն և Ջերմուկ համայնքի հստակ դիրքորոշումն ընդդեմ հանքի»,-նշված է ՀԲՃ-ի հայտարարության  մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր