00:00:00

Ովքեր են փոխվարչապետի պաշտոնի 2 արհեստավարժ թեկնածուները. «Իրատես»

13:40, 10 հունվար 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Թեև վարչապետն իր հայտարարություններում որևէ ակնարկ չի արել, որ դժգոհ է ֆինանսաբյուջետային բլոկից, խոսակցություններ կան, որ այնուհանդերձ, դժգոհ է և պատրաստվում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխելու մեկ այլ կադրով։ Իսկ թե ումով, դեռևս չի ասվում։ Այս խոսակցությունները ֆինանսների նախարարությունում անհիմն են համարում և նշում, որ դրանք միտումնավոր են տարածվում։ Ամեն դեպքում, հարցը փորձեցինք պաշտոնապես ճշտել. «Նման տեղեկություն չունենք»,- նշեցին կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բայց որ կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է, փաստ է։ Եվ դա պատահական չէ։ Երկու ամիս հետո լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը։ Վերընտրվելու հնարավորություն նա այլևս չունի` օրենքը թույլ չի տա։ Ո՞վ կլինի ԿԲ-ի նոր նախագահը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կստանձնի ԿԲ-ի նախագահի պաշտոնը։ Եթե նկատենք, որ փոխվարչապետը նախկինում բանկիր էր, ապա նշված խոսակցությունը շատ տրամաբանական կարող է լինել։ Եվ քանի որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», շրջանառվող լուրերի համաձայն, փոխվարչապետի պաշտոնը կստանձնի կա՛մ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Եթե նկատենք, որ այս երկու պաշտոնյաներն էլ կառավարման մեծ փորձ ունեն, ապա պետք է ենթադրել, որ կադրերի արհեստավարժությունը կրկին սկսում է գնահատվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր