00:00:00

Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք

23:32, 09 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 9-ին, ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք (մոտ 2-3 խմ): Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել և դարձել է երկկողմանի երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր