00:00:00

Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

18:14, 09 հունվար 2020

Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Քննարկվել է նաեւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, հունվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր