00:00:00

Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

15:40, 09 հունվար 2020

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետեւյալ նշանակումները: Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար 1-ից նշանակվել է Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ազատվելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոնից: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը` ազատվելով ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր