00:00:00

«Անիթեք» ընկերությունը արտոնություն ստացավ. Նա արտոնություն էր ստացել նաեւ 2018-ի ամռանը

14:20, 09 հունվար 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ին նիստում հարկային արտոնություն տվեց «ԱՆԻԹԵՔՍ» ՍՊԸ-ին: Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս ընկերությանն արդեն իսկ 2018-ի հունիսին արդեն իսկ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն: «Ընկերությունն իրականացնում է տեքստիլի արտադրություն Արարատի մարզում: Այս լրացմամբ առաջարկվում է ներկրվող ապրանքների շրջանակը, որոնք արտադրության շարունակականությունը պետք է ապահովեն, լրացնել եւս 2,8 մլրդ դրամով եւ մաքսատուրքից ազատել: Մաքսատուրքից ազատման  ընդհանուր գումարը կկազմի 270 մլն դրամ, իսկ ՀՀ բյուջեի եկամուտների նվազումը՝ 3,3 մլն դրամ: Հանրագումարով, այս ընկերությանը կառավարության կողմից տրված արտոնությունների գումարը կվերաբերի 11,5 մլրդ դրամ արժեքով ապրանքների, որոնցից մաքսատուրքից ազատման գումարը 970 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը ՝ 11,6 մլն դրամ»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ այս ընկերությունը իր ծրագրի իրականացման արդյունքում կստեղծի 200 աշխատատեղ, որոնց միջին աշխատավարձը պետք է կազմի 192 հազար դրամ: Այս պահին կազմակերպությունն արդեն 44 աշխատատեղ ստեղծել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր