00:00:00

Որքա՞ն մաքսային արտոնություններ են տրվել մասնավոր հատվածին 2019-ի ընթացքում. Ներկայացրեց նախարարը

13:50, 09 հունվար 2020

2019-ի թվականի ընթացքում կառավարությունը հավանության արժանացրեց 57 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 212 մլրդ դրամ է: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Դրա շրջանակներում տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվեն 3320 աշխատատեղեր: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլեւ շարունակվելու են 2020, երբեմն նաեւ 2021 թվականների ընթացքում: Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաեւ ավելացված արժեքի հարկըւ հետաձգելու արտոնություններ: Այդպիսի ծրագրերի թիվը եղել է 13, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր