00:00:00

Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել. Փաշինյանը բարկացավ

12:34, 09 հունվար 2020

Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել եւ դա իրագործվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թվում է թե, դե մարդ է, թող թքի իր համար: Բայց սա քաղաքակրթական խնդիր է: Եթե որեւէ զբոսաշրջիկ կամ քաղաքացի մտնում է որեւէ տեղ զուգարան, էդտեղ գոյանում է իր գնահատականը, թե այդ երկիրն իրեն ոնց է վերաբերվում: Պետք է փակել, սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, եւ կոտրած ունիտազներ են պահում այդ ռեստորանների զուգարաններում: Պետք է մարդկանց չթողնել գործունեությունը ծավալել այնքան ժամանակ, մինչեւ իրենք ոսկեջրածի փոխարեն կունենան նորմալ աթոռներ եւ կունենան ոսկեջրածին մոտ զուգարաններ: Սա է քաղաքակրթական փոփոխությունը»,-ասաց նա: «Տեսչական մարմիններն ասում են՝ ավտո չունենք, հեռախոս չունենք եւ այլն, այդ ֆունկցիաները տվեք քաղաքացիներին, կարող է պարզվի, որ մեզ տեսչական մարմին պետք չի, հարկային տեսուչ պետք չի: Կարող է պարզվի, որ մեզ պետք է պարզապես ՀՀ օրինապաշտ քաղաքացի: Մենք մեր տներում հարկային տեսչություն չենք պահում, չէ՞: մեր իդեալը պետք է լինի այն, որ ՀՀ-ում հարկային տեսուչ պետք չլինի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Հենց սա է քաղաքակրթական ուղղությունը, որ մենք գնում ենք: Ոչ թե այն, որ «մենք գործ տվող չենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր