00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 19 հարց է, որից 16-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)

11:06, 09 հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 9-ին, անցկացնում է այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից 16-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, -              «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, -              «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, -              «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երեւան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին, -              «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին։ https://www.youtube.com/watch?v=2UHPFhEJTc0&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր