00:00:00

Վրաերթ Գեղարքունիքում. 25–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին (ֆոտո)

10:49, 09 հունվար 2020 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AP 415 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ եւ կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր