00:00:00

Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

10:30, 09 հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։ Հրապարակվել է նաև Վլադիմիր Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։ Վլադիմիր Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2019 թվականի հունվարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր