00:00:00

«Mercedes CLS»-ը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը

09:45, 09 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 8-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մխիթար Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մ։ Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր